-
26.10.2020|
22:17
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն Աթենքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում անհանգստություն է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար:
-
26.10.2020|
22:11
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:
-
26.10.2020|
22:10
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
-
26.10.2020|
22:06
Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ իսրայելական արտադրության հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ի Telegram-ալիքը։
-
26.10.2020|
21:59
Վերին Ավստրիայի «Rotax» ընկերությունը, որը «Bombardier Group»-ի դուստր ձեռնարկությունն է, դադարեցրել է շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք այնտեղ տեղադրվում են «BayraktarTB2» մարտական անօդաչու սարքերի վրա:
-
26.10.2020|
21:58
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, հայտնում է almasdarnews.com-ը:
-
26.10.2020|
21:57
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
26.10.2020|
21:55
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Սըեփանյանը: «Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր», - նշել է Ստեփանյանը:
-
26.10.2020|
21:51
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում, հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Երեկ երեկոյան ԱՄՆ-ը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։
-
26.10.2020|
21:47
ԿԽՄԿ-ն չի կարող հակամարտության գոտում որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել այս պայմաններում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում, Ադրբեջանին մեղադրելով երրորդ անգամ արդեն ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարը խախտելու համար, պնդում է՝ այս պայմաններում ու այս պահին դեռևս անհնար է քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը։